Արմավիրի մարզի Արարատ քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.36-ին, մարվել ՝ 15.51-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու 6-րդ կմ-ի աջակողմյան հատվածում: Այրվել է Ժ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 35 LS 733 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ: