NEWS.am-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Երեւանի թիվ 65 ավագ դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել աշակերտների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ։
11-րդ դասարանի աշակերտները վիճել են միմյանց հետ եւ նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել երկու աշակերտի, որոնց անմիջապես տեղափոխել են Մուրացանի անվան համալսարանական կլինիկա։
Տուժողներից մեկը վնասվածք է ստացել որովայնի շրջանում, մյուսը՝ գոտկատեղի։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չեն եղել։
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Նշենք, որ դպրոցը գտնվում է Շենգավիթում։




























