Հարավային Ուրալի երկու ներկայացուցիչներ փորձել են բեռնախցիկում Ռուսատանի տարածք հասցնել ապօրինի ներգաղթյալի: Անօրինական միգրացիայի կազմակերպման համար (ՌԴ ՔՕ 322.1 հոդվածի մաս 1-ին) տղամարդկանց դատապարտել են վեց ամսվա ուղղիչ աշխատանքների՝ հօգուտ պետության աշխատավարձի 10 տոկոսի գանձմամբ: Այդ մասին հաղորդում է ՌԴ Չելյաբինսկի Տրոիցկի շրջանային դատարանի մամուլի ծառայությունը: Չելյաբինսկի բնակիչները հանցագործությունը կատարել են այս տարի ամռանը:
Ադրբեջանի քաղաքացին պայմանավորվել է տղամարդկանցից մեկի հետ Ույ գետի վրայով ՌԴ տարածք անօրինական մուտք գործելու վերաբերյալ: Երբ անլեգալը հայտնվել է ՌԴ տարածքում, նա թաքնվել է երկրորդ հանցակցի մեքենայի բեռնախցիկում, որտեղ էլ հայտնաբերվել է սահմանապահների կողմից:
Նախքան քրեական գործի հարուցումը ձերբակալվածները մեղայականով ներկայացել էին: Դատարանը հաշվի է առել նրանց ակտիվ մասնակցությունը հանցագործության բացահայտմանն ու հետաքննությանը: «Փոխադրողները» պատիժը կրելու են ըստ աշխատանքի հիմնական վայրի:




























