Այո, Հայաստանն իսկապես Հայաստանին գազը վաճառում է շուկայականից զգալի էժան գնով: Այն 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիան, որը Հայաստանը տալիս է մեկ խմ իրանական գազի դիմաց, դա ավելի քիչ է, քան 189 դոլարը հազար խմ գազի համար, որի մասին Հայաստանը պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Երեւանում, դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեիսին պատահական չի, որ նկատել է, որ այդ գինը կոմերցիոն տեսակետից ձեռնտու չէ Իրանին, բայց բարեկան երկրների համար հատուկ սակագին է կիրառվում: Այլ կերպ ասած, Իրանը չպետք է անհանգստանա, թե ինչպես էժան վաճառի գազը, այլ Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես այն գնի: Հատկապես, որ հարեւանությամբ գտնվում է Թուրքիան, իսկ պատժամիջոցները հանելու դեպքում՝ կհայտնվեն նաեւ այլ երկրներ, որոնք գազը կգնեն շուկայական, այլ ոչ՝ բարեկամանակ գնով:

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչակազմի գնահատականով՝ 2011-ի հուլիսից 2012-ի հունիսը Իրանը գազը Թուրքիա է արտահանել 505 դոլարով՝ հազար խմ-ի համար: 

2013թ.-ի հունվարից էլեկտրաէներգիա արտահանող «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» թողարկման միջին սակագինը կազմում էր 17,84 դրամ կՎտ/ժ դիմաց: Ցանցերը ամեն կՎտ/ժ դիմաց 1,28 դրամ պահում են առաքման համար: Հաշվառման(«Հաշվառման կենտրոն» ՓԲԸ) եւ դիսպետչերական աշխատանքի(«էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ) ծախսերը կազմում են 0,03 կամ 0,23 դրամ(ներառյալ ԱԱՀ): Այս ամենը, ԱԱՀ հետ միասին իրանական կողմին վաճառելու դեպքում, կազմում են 23,25 դրամ, իսկ 3 կՎտ/ժ-ն արժենում է 69,7 դրամ: Կլորացման դեպքում հազար խորանարդ մետ գազի դիմաց կազմում է 173 դոլար(ընթացիկ փոխարժեքով): Արտարժույթի տատանումներով հանդերձ ահա այսքան է հայկական կողմի համար արժենում իրանական գազը:

Գրեթե նույն ցուցանիշն է ստացվում  ըստ Հայաստանի մաքսային վիճակագրության: 2013 թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում Իրան է արտահանվել 1.034 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 62 մլն 654 հազար դոլար ընդհանւոր արժեքով, մեկ կՎտ/ժ-ն կազմել է 6 ցենտ, եւ երեք կՎտ/ժ-ը ( հետեւաբար նաեւ մեկ խորանարդ մետր գազը)՝ 18.1 ցենտ: Հետեւաբար, հազար խորանարդը Հայաստանի համար կարժենա 181 դոլար: Ավելի էժան, քան 270 դոլարը, որով Հայաստան կարող էր ստանալ Ռուսաստանից (որի համար էր «ՀայՌուսգազարդը» պարտքեր է կուտակել), եւ նույնիսկ 189 դոլարը, որն այժմ պետք է վճարի:

Ճիշտ է, ռուսական գազը նույնպես Հայաստան չի մատակարարվում ըստ շուկայական գնի: Թուրքիան ռուսական գազի ստանում է ոչ պակաս, քան 370 դոլարի դիմաց: Իսկ Եվրոպայում  որտեղ գները ձեւավորվում է շուկայական հիմունքներով, գազը Կենտրոնական Եվրոպայի գազի բիրժա(Բաումգարտեն , Ավստրիա) դեկտեմբերի 8 - ին գներով կազմում են 28,450 եվրո մեկ մՎտ/ժ-ի դիմաց կամ 298.7 եվրո հազար խորանարդ մետրի դիմաց ( ըստ իտալական ENI վերահաշվարկի աղյուսակի): Հաշվի առնելով Եվրոպական կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքը՝ կազմում է 408 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց: Հեռու չգնալու համար նշենք, որ 2013թ.-ին Ուկրաինայի համար ռուսական գազի գինը կկազմի 401 դոլար(աղբյուրը ` «Կոմերսանտ-Ուկրաինա»):

Այսքանից հետո դժվար է մտածել, որ թե Ռուսաստանը, թե Իրանը երազում են Հայաստանին գազը վաճառել ավելի էժան, քան մյուս երկրներին: Գնի շուրջ բանակցություններում սա խախտում է շուկայական ազատ առեւտրի փաստարկը(«չտաք, կգնենք ուրիշներից»): սակայն բանակցությունները գոնե սկսել է պետք: Իսկ Իրանի հետ դրանք երբեւէ չեն եղելմ, ինչպես ժամանակին հիշեցրեց դեսպանը: Դատելով ներկա վիճակից՝ առաջիկայում չի էլ լինի:

Արամ Գարեգինյան