Ուկրաինայի Դոմեցկ քաղաքում երկու նախկին դասարանցիների երեկոն ավարտվել է դաժան սպանությամբ: Սպանվածի մարմինը մասնատել են եւ թաքցրել:
Չնայած սպանության հետքերը թաքցնելու փորձերին, իրավապահ մարմինները ձերբակալել են հանցագործության մեջ կասկածյալին: Նա Դոնեցկի 33-ամյա բնակիչը նախկինում դատված չի եղել: Նրա խոսքով՝ ճակատագրական օրվանից մի քանի օր առաջ նա պատահաբար հանդիպել է իր դասարանցուն եւ նրանք որոշել են նշել հանդիպումը:
Նրանք երկար են խմել, իսկ երբ կասկածյալն սթափվել է, տեսել է, որ ընկերը եւ երկու բջջային հեռախոսները չկան: Տղամարդը պահանջել է վերադարձնել հեռախոսները: Գող համադասարանցին համաձայնել է, բայց պայման է դրել, որն ընդունվել է եւ նրանք նորից հանդիպել են սեղանի շուրջ:
Այդ ընթացքում երկու ընկերների միջեւ կոնֆլիկտ է ծագել, որի ժամանակ տանտերը վերցրել է դանակն ու խրել դասընկերոջ վիզը: Դանակը դիպել է քներակին եւ տղամարդը տեղում մահացել է, հաղորդում է HTB-ն:
Կացինի եւ սղոցի օգնությամբ նա մասնատել է նախկին դասարանցու մարմինը, տեղավորել մի քանի պարկում եւ թաքցրել տարբեր վայրերում: Ընդ որում, գլուխը թաղել է եկեղեցու մոտ:
Երբ նրան են այցելել ոստիկանները, նա ամեն բան խոստովանել է եւ հայտարարել, որ զղջում է իր արարքի համար:




























