Եմենում սպանել են նախագահական թիկնազորի ղեկավարին: Երկրի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ նախագահական թիկնազորի ղեկավար, բրիգադային գեներալ Սադդամ Հուսեին Դաարին սպանվել է Թաիզ քաղաքում՝ սեփական ավտոեքենայում:

Երկրի իշխանությունները գեներալի սպանության պատասխանատվությունը դնում են «Ալ-Քաիդայի» գրոհայինների վրա:

Ավելի վաղ «Ալ-Քաիդայի» ահաբեկչական խմբավորմանԵմենի թեւը իր վրա էր վերցրել դեկտեմբերի 5-ին Եմենի մայրաքաղաքում պաշտպանության նախարարության վրա կատարված ահաբեկչությունը, հաղորդում է Gazeta.ru-ն: