Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 21-ամյա Էնդրյու Սոսան գնացել է սթրիփ-ակումբ՝ իր չորս ամսական դստերը փակելով մեքենայում, հաղորդում է CBS Miami հեռուստաալիքը: Կայանած մեքենայում երեխային նկատել է անցորդը: Հենց նա էլ ոստիկանություն է զանգահարել:

Դեպքի վայր հասած իրավապահները չեն կարողացել անմիջապես գտնել տիրոջը, նրանք ստիպված են եղել կոտրել մեքենայի ապակին, որպեսզի դուրս բերեն երեխային: Աղջկա մոտ նկատվել են ջրազրկման ախտանշաններ, նրան տեղափոխել են հիվանդնանոց: Այս պահին նրան կյանքին ոչինչ չի սպառնում:

Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ երեխայի հայրը նրան թողել է մեքենայում ու գնացել մոտակա սթրիփ-ակումբ: Աղջիկը փակ մեքենայում անցկացրել է ավելի քան երեք ժամ:

Էնդրյու Սոսային ձերբակալել են: Նրան մեղադրում են երեխայի հանդեպ պարտականությունները չկատարելու մեջ: