National Geographic ամսագիրն ու Google ընկերությունը համացանցում հրապարակում են քարտեզների թվայնացված տարբերակներ, որոնք տարբեր տարիներին եղել են ամսագրի հավելվածում:

National Geographic-ի մոտ 800 քարտեզներից բաղկացած հավաքածուից  Google Maps Engine հարթակի օգնությամբ կհրապարակվեն ավելի քան 500-ը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Google ընկերության բլոգին:

Այսօր համացանցում արդեն հասանելի է Միջնադարյան Անգլիայի ու ժամանակակից Դոմինիկյան հանրապետության քարտեզները:

Պատմական քարտեզներում առաջարկվում են հավելյալ տեղեկություններ նկարագրության ու տեսարժան վայրերի լուսանկարների, պատմական ուղեցույցների, պայմանական նշանների տեսքով:

Հատկաշական է, որ պատմական քարտեզները տեղադրվելու են Google-ի սովորական քարտեզների վրա, այնպես որ պատմական քարտեզը դիտելիս հնարավոր կլինի տեսնել տեղանքը ներկա պահին: