Երեւանում կհարգեն Մոսկվայի մոտ տեղի ունեցած ճակատամարտի մասնակից-վետերաններին: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի պատերազմներից է: Այդ մարտին մասնակցել են հազարավոր հայ-գեներալներ, սպաներ, զինվորներ, այդ թվում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
Ինչպես NEWS.am-ին է հաղորդել «Մոսկվայի տան» մամուլի քարտուղար Արմինե Ղազարյանը, Հայաստանում մնացել է մոտ հիսուն ողջ վետերան, որոնք մասնակցել են վերոհիշյալ ճակատամարտին: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 15:00 –ին:
Նշենք, որ Երեւանում Մոսկվայի տունը ամեն տարի նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում վերոհիշյալ ճակատամարտի վետերանների համար:




























