Թուրքիայի  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը երկրի բյուջեի քննարկումների ժամանակ իրենց առաջարկը չի գտել նախագծի մեջ եւ նոր տպված նախագիծը նետել է ամբիոնից։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում 2014 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ամբիոնին մոտեցած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը ուշադրություն է դարձել բյուջեի նախագծի բովանդակությանը եւ օրեր առաջ իրենց առաջարկած «Քուրդիստան» բառը չի գտել եւ կատաղության է հասել։

Քուրդ պատգամավորը խիստ քննադատել է թուրքական իշխանություններին, պնդել, որ նրանք մարդու իրավունք են խախտում եւ ամբիոնից նետել է բյուջեի նախագիծը։

Նշենք, որ Հասիփ Քափլանը նախկինում էլ նման արարք էր արել՝ ամբիոնին կանգնած ժամանակ կոտրել էր ջրով լի բաժակը եւ կտորները նետել Էրդողանի կուսակիցների կողմը։