ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները դեկտեմբերի 11-ին Մոսկվայում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, հաղորդվում է ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում:

Հանդիպմանը մասնակցել են պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից: Նիստին մանսակցել են նաեւ ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդեւը, մի շարք երկրների դեսպաններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նիստում քննարկվել է իրավիճակը Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում եւ Սիրիայում: