Իշխանությունը հասարակությանը գարշահոտ կենդանի եւ ստրուկ է համարում: Այսպես է սկսել Ազգային Ժողովւմ իր ելույթը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, որ խմբակցությւոնը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:  

Նրա խոսքով, իշխանությունն ամենուր երկակի ստանդարտներ է կիրառում բիզնեսի համար՝ հարկային եւ մաքսային ոլորտներում, որ աճեցնի եւ պահպանի օլիգարխներին:

«Հարգելի հայրենակիցներ, այժմ ես կասեմ, թե ինչ գաղափար է դրվել բյուջեում՝ այն փաստաթղթում, որով իշխանությունները փորձում են շարունակել աշխատանքը 2014թ.: Նստեք, եւ լռեք, դուք մարդ չեք, գարշահոտ կենդանիներ եք: Քանի որ դուք մարդ չեք, այլ ստրուկներ եք: Երկրի ապագան եւ ստրուկների ապագան մեզ չի հետաքրքրում, ձեր կարծիքը չի հետաքրքրում մեզ, մենք փորձում ենք պահպանել մեր արտոնությունները ձեր հաշվին»: Սա է այս կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, որին այս Ազգային Ժողովը հավանություն կտա»,- ասել է Փոստանջյանը:

Նա կարծում է, որ ժողովրդի օրակարգը պետք է լինի ապստամբությունը: «Պետք է հեռացնել այս կառավարությանը, իշխանությունից, ոչ Հայաստանից, քանի որ մեծ մասի տեղը բանտախուցն է»,- ասել է Փոստանջյանը: