Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն իր ուղերձում դեմ է արտահայտվել 2015թ. ընտրություններին ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու գաղափարին, նաեւ կոչ է արել դադարեցնել «Վեր կաց, Ուկրաինա» ակցիան եւ «հակաֆաշիստական» հանրահավաքները:
Նա նշել է, որ ընտրություններին ցանկացած դեպքում երկրորդ փուլ կանցնի ընդդիմության ամենաարժանի թեկնածուն, որին էլ կսատարեն մյուսները: Նա նաեւ նշել է, թե «Վեր կաց, Ուկրաինա» ակցիան եւ «հակաֆաշիստական» հանրահավաքները իշխանությունն է կազմակերպել՝ հանրությանը շեղելու համար:
Նախկին վարչապետը բանտից կոչ է արել ընդհանուր պլան գծել Ուկրաինայի եվրաինտեգրման համար, եւ այլ, ագրեսիվ ակցիաների չմասնակցել, բացի հանուն եվրաինտեգման հանրահավաքներից:





























