Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, դեկտեմբերի 12-ի ժամը 20.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փակ է Սելիմի լեռնանցքը, Աշտարակ-Թալին ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածը, Ջերմուկ-Գնդեվազ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները եւ Երեւան-Սեւան մայրուղին, Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երեւան, Վանաձոր-Ալավերդի, Գավառ-Մարտունի եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհները, Սյունիքի եւ Արարատի մարզերի բոլոր ճանապարհները, Վայոց Ձորի մարզի Սարավան, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում բուք է եւ մերկասառույց:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

Այս պահին ձյուն է տեղում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Լոռու մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: