Վայոց ձորի առողջարանային Ջերմուկ քաղաքում ձնաբուք է: Սաստիկ ցրտի պատճառով մարդիկ տնից դուրս չեն գալիս, մեքենաները ավտոտնակներից չեն հանում:

«Ջերմուկը արջի պես քուն ա մտել, տնից մենակ տղամարդիկ են դուրս գալիս, կանայք նույնիսկ քթերը տնից դուրս չեն հանում»,- NEWS.am-ին պատմեց Ռոբերտ Ալոյանը, որը այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երեւանից Ջերմուկ վերադառնալիս երկու ժամ խցանման մեջ է մնացել Սահրդատի ճանապարհահատվածում։

«Մենք Նիվայով էինք, երկու ժամ մնացինք ճանապարհին, տրակտորն ա եկել հանել»,- պատմեց նա՝ նշելով, որ մոտավորապես 15 մեքենա էր մնացել ճանապարհին: