Եվրամայդանի ցրման գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Միավորենք Ուկրաինան» համազգային կլոր սեղանի ընթացքում:

Նա նշել է, թե գալուց առաջ զրուցել է գլխավոր դատխազ Վիկտոր Պշոնկայի հետ, եւ վերջինս պատմել է, թե այսօր նոր միջոցառումներ են ձեռնարկվելու, նաեւ կա տեղեկատվություն, որն առայժմ հրապարակման ենթակա չէ, հաղորդումէ  ՈՒՆԻԱՆ-ը:

«Միայն ուզում եմ ասել, որ երեք անձինք, ովքեր այդ գիշեր եղել են Մայդանի մոտ, անմիջական կապ ունեն որոշման կայացման հետ, որ ընդունվել է: Եւ կարծում եմ, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Առաջիկայում հրապարակային կասենք»,- նշելէ  Յանուկովիչը: