Վիեննայում այսօր դադարեցվել են փորձագետների մակարդակով բանակցությունները Իրանի ատոմային ծրագրի շուրջ: Վերջին չորս օրերին կողմերը քննարկում էին հարցեր՝ կապված նոյեմբերին ստորագրված համաձայնագրի շուրջ: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մաննը հայտարարել է հետագա խորհրդատվությունների անհրաժեշտության մասին՝ նկատելով, որ առաջիկայում բանակցությունները կվերսկսվեն, հաղորդում է «Ազատությունը»:
Իրանի պատվիրակությունը հայտարարել է, թե բանակցությունները դադարեցվել են՝ դրա անդամների կողմից Թեհրանում իրանական կառավարության հետ քննարկումների համար:
Նշենք, որ հինգշաբթի Վաշինգթոնը հայտարարել էր մոտ մեկ տասնյակ ընկերությունների եւ մասնավոր անձանց սեւ ցուցակում ընդգրկելու մասին, որոնք փորձել էին շրջանցել Իրանի դեմ պատժամիջոցները:





























