Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 13-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացել, որ Սարալանջ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հիկսոս» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 575 ՕՏ 64 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Վ.):
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Հ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 21 ՏՍ 876 պետհամարանիշի ավտոմեքենան:





























