Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 13-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Արշալույս ավտոճանա¬պարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 33 OV 570 պետհամարանիշի բեռնատարը կողաշրջվել է. վարորդ Ա. Բ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:





























