Լոռու մարզում գազի պայթյուն է եղել, որի հետեւանքով վիրավորվել է երեք մարդ:

Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 19-ամյա Ն. Ս.-ն, 20-ամյա Տ. Ա.-ն եւ 21-ամյա Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: