Բուրյատիայում ձերբակալել են Ուլան-Ուդեի տարեց քաղաքացու, որին կասկածում են տեղի թափառաշրջիկներից մեկի սպանության մեջ: Տղամարդուն մատնել է սեփական զարմիկը: Հարցաքննության ժամանակ 61-այմա կասկածյալը պատմել է, որ ապաստան է տվել 51-ամյա թափառաշրջիկի, ում հանդիպել էր քաղաքի աղբանոցներից մեկի մոտակայքում, հաղորդում է ՆՏՎ-ն:

Սակայն շուտով հյուրը սկսել է ծաղրել տան տիրոջը, նրան դուրս հրավիրել տանից ու սպառնալ հաշվեհարդար տեսնել: Վերջնականապես հատել է տան տիրոջ համբերությունն այն բանից հետո, երբ թափառաշրջիկը սպանել ու կերել է իր շանը:

Թոշակառուն վերցրել է կացինն ու հաշվեհարդար տեսել հյուրի հետ: Սպանվածի մարմինը նա թաքցրել է պահարանում, իսկ երբ դիակը սկսել է նեխել, անդամահատել է զոհին, մնացորդները երեք պարկերով հանել փողոց ու նետել է տակառի մեջ: