Երիտասարդ ամերիկացիների ամուսնական կյանքը ողբերգական ավարտ է ունեցել հարսանիքից ութ օր անց:
22-ամյա Ջորդան Գրեհեմը մեղադրվում է մեղրամսի ժամանակ ամուսնու սպանության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետաքննության տվյալներով՝ սկզբում Ջորդանը հայտարարել է, որ իր 25-ամյա ամուսին Քոդի Ջոնսոնն անհետ կորել է: Ավելի ուշ նա պատմել է, որ ամուսինը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով. կինը վեճի ընթացքում պատահաբար ամուսնուն վայր է նետել ժայռից:
Ի վերջ Ջորդանը խոստովանել է չկանխամտածված սպանություն գործելու իր մեղքը: Աղջկա խոսքով՝ ինքը սկսել է կասկածել ամուսնության վերաբերյալ:





























