Շանհայի գազանանոցում ողբերգություն է եղել, հազվագյուտ չինական վագրը (Panthera tigris amoyensis) կերել է աշխատակցին, հաղորդում է Associated Press-ը:

Գիշատիչը հարձակվել է աշխատակցի վրա, երբ վերջինս մտել էր նրա վանդակը՝ վագրին լողացնելու համար, հաղորդում է ТВЦ-ն:

Վագրը Շանհայի գազանանոցում ապրում էր 9 տարի: Չինական վագրեր բնության մեջ այլեւս չկան, բոլորն ապրում են կենդանաբանական այգիներում: Նախկինում այդ կենդանիներն ապրում էին Չինաստանի լեռնային անտառներում: