Հարավային Գոայում հնդկական ամենահայտնի լողափերից մեկում 65-ամյա ռուսաստանցի կնոջ վրա կով է հարձակվել:
Փրկարարական ծառայությունների տեղեկություններով՝ կինը զբոսնել է ծովափով ու հանկարծ կովը պոզահարել է նրան: Ափին հերթապահող փրկարարներից մեկը տեսել է տեղի ունեցողն ու օգնության հասել կնոջը:
Միջադեպի արդյունքում կնոջ աջ ազդրին հինգ կար են դրել: Տվյալ պահին տուժածը շարունակում է մնալ հիվանդանոցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ կովերը հինդուիստների համար սրբազան կենդանիներ են: Սպանել կենդանուն կամ միսն օգտագործել որպես սնունդ չի կարելի, քանի որ հավատացյալները դա մեղք են համարում:




























