Չինաստանում բժիշկները օգնություն են ցուցաբերել մի կնոջ, ով անհայտ  պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում բացել բերանը: Լուսանկարները բոլորին են ցնցել. անհարմարության պատճառը 12սմ-անոց բամբուկն էր, որը մնացել էր գլխում:

Ընդ որում, չինուհին ութ ամիս այդպես ապրել է ու չի էլ կասկածել այդ մասին, հաղորդում է Mirror News-ը: 61-ամյա Ֆու Ցզինֆենին բերել են հարազատները, որոնց անհանսգտացրել է կնոջ այտի տարօրինակ վերքը, որը մի քանի ամսվա ընթացքում չէր առողջանում, իսկ  վերջին ժամանակներում առհասարակ սնվել չէր կարողանում, հաղորդում է Gosvin.ru-ն:

Ցնցված բժիշկները վիրահատել են կնոջն ու հանել են բամբուկը: Ինչպես է այն հայտնվել այտի մեջ, կնոջը հայտնի չէ: Բամբուկը լայնորեն կիրառվում է Չինաստանում: Դրանից աթոռներ, մահճակալներ, հագուստ են պատրաստում, օգտագործում սննդում եւ որպես դեղամիջոց: