ՀԴԲ աշխատակիցներն այցելել են ամերիկյան Լուիզիանա նահանգի Բաթոն-Ռուժ քաղաքի Քենիլվորտյան գիտատեխնիկական դպրոց եւ այնտեղից արկղեր դուրս բերել: Սակայ ոչ ՀԴԲ-ն, ոչ դպրոցի տնօրինությունը այցելությունը չի մկենաբանում: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը: Դպրոցը կապված է գիտնական Ֆետհուլլադ Գյուլենի թուրքական մահմեդական կրթական շարժման հետ: Հաղորդվում է, որ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացրել այդ շարժման հետ կապված այլ դպրոցների նկատմամբ եւս:

Դպրոցի կապերն այդ շարժման հետ բացահայտ ու հրապարակային բնույթ չեն կրում: Ավելի վաղ դպրոցի տեսուչը հերքել էր այդ մասին տեղեկությունները: