Իտալիայի մայրաքաղաքում վախճանվել է Տրեւիի հայտնի շատրվանի դ'Արտանյան մականվամբ սերիական գող Ռոբերտո Չերչելետան:

62 տարեկան հասակում մահացած Ռոբերտո Չերչելետան իր կյանքի  կեսից ավելին նվիրել է մանրուքների թալանին, որոնք զբոսաշրջիկները նետում էին Տրեւիի շատրվան: Իր գործունեությունը սկսել է 1968 թ.-ին: Չերչելետան հատուկ մշակված մեթոդաբանություն ուներ. աշխատանքի Ռոբերտոն դուրս էր գալիս ու գիշերին, շաբաթը վեց անգամ, զինված սրի նման երկար մագնիսով եւ բառացիորեն 15 րոպեում  մաքրում էր շատրվանի հատակը մետաղադրամներից: Հայտնում են, որ երբեմն հասույթը հասել է 1000 եվրոյի, հաղորդում է NEWSru.com-ը:

Նման մեծ հասույթը մասամբ պայմանավորված է նրանով, որ հռոմեացիների եւ այցելուների շրջանում տարածված է. եթե մեջքով շրջվեք դեպի շատրվանն ու մետաղադրամ նետեք ձախ ուսի վրայով, ապա անպայման կվերադառնաք Հռոմ: Հետեւելով այս ավանդությանը` Հավերժական քաղաքի այցելուները  բառացիորեն «արծաթապատում» են շատրվանի հատակը: Տրեւիի շատրվանը կառուցել է ճարտարապետ Սալվին` Հռոմի պապ Կղեմես 2-րդի հրամանով: Այն Հռոմի հիմնական զբոսաշրջային վայրերից մեկն է: Չերչելետան կրում է  «հրացանակիրների» երկարաճիտ կոշիկներ, ինչի համար  էլ ստացել էր դ'Արտանյան մականունը:

1999 թվականին Իտալիայում  հատուկ օրենք ընդունվեց, որն արգելում էր քաղաքի շատրվաններ մտնել, որից հետո  Հռոմի քաղաքապետարանը հանձնարարել է  զբոսաշրջիկների թողած բոլոր միջոցներն ուղղել մնացել գանձարան: Բայց դ'Արտանյանը մինչեւ մահը ցուցադրաբար անտեսում էր նոր օրենքները: 2013թ. մայիսին նա կրկին մտել էր իր սիրելի Տրեւիի շատրվանն ու անգամ վնասել էր իրեն: