Աֆղանստանի հարավում թալիբները կախել են կին ոստիկանի եւ հղի ուսուցչուհու, հաղորդում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ նրանց մարմինները համընդհանուր ցուցադրության են դրվել ռազմակայանի մոտ, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի զորքերը:
Ենթադրաբար, «Թալիբան» շարժման գրոհայինները կանանց կախաղան են հանել հանրային ակտիվ գործունեության համար: