Տաջիկստանում հայտնաբերվել է մոտ 200 առեւանգված ավտոմեքենա, ընդ որում դրանց մեծ մասը վարել են երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի ընտանիքի մտերիմները, հաղորդում է Agence France-Presse-ը:

Անհասկանալի պատճառներով տեղական իշխանություները չեն կարողացել օգնել հետաքննությանը, որից հետո որոշում է կայացվել դիմել Տաջիկստանում Գերմանիայի դեսպանին:

Ավտոմեքենաները հայտնաբերել է գերմանացի եւ լիտվացի քննիչների խումբը` հիմնականում GPS համակարգի օգնությամբ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գերմանիայի արդարադատության նախկին նախարար Թոմաս Հեյլմանի խոսքով` հայտնաբերված ավտոմեքենաների մեծամասնությունը, այդ թվում BMW մակնիշի 93 մեքենա, պատկանել են անձանց, ովքեր ընտանեկան կամ գործնական կապեր են ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: