Այն բանի հետո, երբ Google ընկերությունը հայտարարեց դեռ վաճառքում չհայտնված նորարական Google Glass ակնոցների նոր թարմացումների մասին,  անմիջապես երկու ընկերություններ ներկայացրեցին ակնոցների իրենց տարբերակները: Դրանցից մեկը Atheer One-ն է, մոյւսը՝ MetaPro-ն:

Google Glass-ը կկարողանա SMS-ներ ուղարկել ու տեսահոլովակներ ներբեռնել

Երկու սարքերն էլ կարող են փոխարինել պալնշետների եւ սմարթֆոնների «touchscreen»-ներին. տեսախցիկներն ու ցուցիչները օբյեկտից հեռավորության վրա, այդ թվում ձեռքեր ու մատներ, կարողանում են կառավարել ծրագրերը՝ սեղմելով կոճակը հոլոգրաֆիկ էկրանի վրա:

Հաղորդում են, որ MetaPro ակնոցների արտադրող Meta ընկերությունն արդեն նախնական պատվերներ է ընդունում: Մատակարարումը կսկսվի արդեն 2014թ.-ի ամռանը, սարքի արժեքն է 3000 ամերիկյան դոլար: Atheer One-ի նորույթը կարժենա 350 դոլար(դիզայներական լուծումներով՝ 850 դոլար), հաղորդում է Polit.ru-ն:

Հաջորդ տարի վաճառքում հայտնվող Google Glass-ի համեմատ, MetaPro-ն եւ Atheer One-ն իրենցից  ներկայացնում են միջոցներ հավելյալ իրականության օբյեկտների հետ աշխատանքի, խաղերի համար:

Խաղերի համար նորույթները հարստացված են աքսելոմետրերով, հիրոսկոպով եւ կողմնացույցով: Օգտատերին հասանելի կլինի Android-ի 800 000 ծրագիր, որոնք ղեկավարվելու են ակնոցի միջոցով:

Ի տարբերություն Google Glass-ի, այս ակնոցներն անհրաժեշտ է միացնել պլանշետի կամ սմարթֆոնի: