Ռուսաստանի Բուրյաթիայի Հանրապետությունում գիշերօթիկ դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցական է մահացել ցածր դասարանցի 4 տղաների հետ ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեն:

Հաղորդվում է, որ դեռահասները միասին գնացել են սահադաշտ, իսկ ճանապարհին նրանց միջեւ վեճ է ծագել:

«Վեճը շուտով վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ աշակերտներից մեկը ըմբշամարտի հնարքով դիմացինին տապալել է գետնին: Ընկնելիս աշակերտը վնասել է գլուխն ու մահացել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հարուցվել  քրեական գործ «անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ 2 տարվա ազատազրկում: