Բրիտանացի 23-ամյա Քիմի Սենդսը ամեն Սուրբ Ծննդյան տոնին իր համար 15 նվեր է գնում: Բանն այն է, որ աղջիկը լուրջ հոգեկան խնդիր ունի: Նա տառապում է անձի երկվությամբ եւ իր 15 «ես»-երի համար 15 նվեր է գնում:

Ինչպես հաղորդում է The Daily mail-ը, Քիմիի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարի առաջ: Նա իրեն համարում է ճապոնացի խոհարար Սատու, 17-ամյա մարզուհի Ֆիոնա, 15-ամյա բիսեքսուալ Թեոդոր: Պահեստում կան նաեւ Ջեք եւ Սաֆիր երկվորյակները եւ այլն:

Մասնագետների խոսքով՝ հնարավոր է, հիվանդությունն աղջկա մոտ առկա է եղել 3 տարեկանից, իսկ անձի երկվությունը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:

Աղջիկն անընդհատ բողոքում է, որ շատ փող է ծախսում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, քանի որ չի ցանկանում առանց նվերի թողնել իր բոլոր «ես»-երին: Նրան նվերներ ընտրելիս օգնում է իր ընկերը՝ Քրիսը: Երիտասարդը սիրում է իր ընկերուհու մեջ կատարվող փոփոխությունները:
«Մենք զույգ ենք եւ կարծես երկու հոգի ենք, բայց իրականում կա 15 մարդուց բաղկացած մի հսկա ընտանիք»,-ասել է Քրիսը:
Նշենք, որ մեծ Բրիտանիայում ավելի վաղ մեկ այլ յուրատեսակ դեպք էր արձանագրվել, երբ բրիտանուհու ուղեղում 20 մարդ էր տեղավորվել: