Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ստեֆանի Վոլետը տառապում է ամանորյա ֆոբիայից՝ նա հիվանդագին վախենում է Սանտա-Կլաուսից:
Ստեֆանիի վախն այնքան ուժգին է, որ նա հեռուստացույց չի դիտում, քանի որ վախենում է գովազդի ընթացքում տեսնել կարմիր համազգեստով մորուքավոր պապիկին: Բացի այդ նա Սուրբ Ծնունդից եւ Ամանորից առաջ խանութ չի գնում, քանի որ այնտեղ որպես դեկորացիա օգտագործում են Սանտա-Կլաուսին, ինչպես հաղորդում է The Daily Mail-ը:
«Մի անգամ ես Նորվեգիայում վերապատրաստումների էի, մեր խմբին տարան Սանտա-Կլաուսի տնակ: Մեզ հայտնեցին, որ դռան մյուս կողմում նստած է իրական Սանտան եւ մենք այժ նրա մոտ կգնանք: Այնուհետ ինձ մոտ խուճապ սկսվեց: Ես լաց էի լինու, բղավում ոը փախչում էի: Ոչ ոք չէր կարող հանգստացնել ինձ»,- պատմում է Ստեֆանին:
Նրա խոսքով՝ նվերներով պապիկից վախենում է մանկուց: Սակայն ամեն տարի ծնողները ստիպում էին գնալ Սանտայի հետ հանդիպման ու լուսանկարվել ծնկերին:
Բժիշկների խոսքով՝ այդ կերպ ծնողները մեծ հարված ե հասցրել երեխայի հոգեկանին: Նրանց խոսքով՝ նման ֆոբիան բավական տարածված է, սակայն սովորաբար տարիքի հետ այն անցնում է: Սակայն Ստեֆանիի ֆոբիան, ընդհակառակը, ուժեղացել է:





























