Հնդկաստանի հարավում գտնվող Կոիմբատուր քաղաքում փողոցում Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված ցուցանակ է հայտնվել: Սակայն դրա վրա տեղադրել են ոչ թե ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահի լուսանկարը, այլ հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանի, հաղորդում է UPI-ին:
Պաստառի վրա սգո երանգներով ասվում է, որ Մանդելան արտահայտում էր սիրո, ինքնազոհաբերության եւ եւ բռնության դեմ ուղղված գաղափարներ, ինչպես նաեւ մտածում էր ապագա սերունդների բարեկեցության մասին:
«Ֆերմերը կարող է քնել, սակայն նրա ցանած սերմերը երբեք չեն քնում»,- ասվում է ուղերձում:
Պաստառի ներքեւում տեղադրված են Մայր Թերեզայի, Մարտին Լյութերի եւ Մահաթմա Գանդիի լուսանկարները:
Խոստացել են մոտակա ժամանակներում փոխել պաստառը:





























