ԱՄՆ-ում IAC խոշոր ինտերնետ-ընկերությունն աշխատանքից հեռացրել է կապերի բնում տնօրեն Ջասթին Սաքքոյի ռասիստական բնույթի գրառման համար, որը նա գրել է ՀԱՀ մեկնելուց առաջ: «Մեկնում եմ Աֆրիկա: Հույս ունեմ, որ այնտեղ ՁԻԱՀ-ով չեմ վարակվի: Կատակում եմ. ես սպիտակամորթ եմ»,- գրել է նա:
Ինչպես հաղորդում է CNN-ը, այն բանից հետո, երբ գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել՝ մի քանի հազար բացասական արձագանքներ ստանալով, IAC-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում նշել է, որ «աշխատակցի գրառումը չի արտացոլում ընկերության հայացքներն ու արժեքները»:
Հայտարարության մեջ նշվում է, որ այսուհետ աշխատակցուհու եւ ընկերության ճամփաները բաժանվում են: Ինքը Դ. Սաքքոն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը: Twitter-ում նրա էջն արդեն հեռացվել է, հաղորդում է ՌԲԿ-ն:
IAC ընկերությունը այնպիսի կայքերի սեփականատեր է, ինչպիսիք են Ask.com որոնողական համակարգը, Vimeo վիդեոհոսթինգը եւ About.com ինտերնետ տեղեկատուն:





























