2013թ. բջջային պոռնոն 25%-ով ավելի լայն տարածում է ստացել: Պոռնոկայքերից մեկի ուսումնասիրության համաձայն՝ օգտվողների 40%-ը նման կայքեր են հաճախում բջջային սարքերից, եւս 10% -ը՝ պլանշետներից:
Ամենից հաճախ 18+ կայքեր այցելում են ԱՄՆ-ի բնակիչները, ամենաքիչը դրանցով հետաքրքրվում են ճապոնացիները: Ամենից հաճախ քոնթենթը դիտում են հունվարին, դիտումների նվազագույն թիվն օգոստոսին է: Բացի այդ, հանգստյան օրերին դիտումներն ավելի քիչ են, քան աշխատանքային օրերին:
Ուսումնասիրության համաձայն՝ ամանորյա տոներին դիտումների թիվը նվազում է 70%-ով: Այնինչ ճապոնացիները, ընդհակառակը, ակտիվանում են Սուրբ ծննդի օրերին:




























