Ամերիկացի ֆինանսական վերլուծաբանները որոշել են հաշվարկել, թե Սանտա Կլաուսը տարեկան որքան եկամուտ է ստանում: Ինչպես պարզ է դարձել, աշխարհի ամենակախարդական կերպարը վաստակում է տարեկան 137795 դոլար:ծ
Մասնագետների կարծիքով` Սանտա Կլաուսին այդքան գումար հարկավոր է, որպեսզի աշխատի տարեկան 364 օր` 8-ական ժամ, բանակցի օգնականների հետ, պարզի, արդյոք երեխաներն իրենց լավ են պահում, խնամի Ռուդոլֆ եղջերվին, ստուգի երեխաների պատվերների ու իր ցուցակները: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նշենք, որ ԱՄՆ բազմաթիվ բնակիչների կարծիքով` Սանտա Կալուսի աշխատանքի համար չպետք է վճարել` նա պետք է կամավոր լինի: Այս մասին են վկայում ավելի վաղ իրականացրած հարցման տվյալները:





























