Չինաստանում երկու տարեկան տղան ինտերնետ-վիճակախաղով մեկ մլն դոլար է շահել, սակայն մրցանակը ծնողներն են ստացել:
Գուանչժոու երկու տարեկան տղան ինտերնետ-վիճակախաղով 6,28 մլն յուան (մոտ 1,3 մլն դոլար) է շահել: Փոքրիկի ծնողները թույլ են տվել նրան ստեղնաշարի վրա ընտրել կամայական թվեր, որն էլ երջանիկ ընտանիքին օգնել է ջեք-փոթ շահել:
Նրանք արդեն ստացել են իրենց շահումը: Հաղորդվում է նաեւ, թե փողի որ մասը բաժին կհասնի փոքրիկին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























