Ավստրալիայի Gray`s Auction House առցանց-աճուրդում մատանի է վաճառվել, որը Բրիսբենում ոսկեղենի խանութում կուլ էր տվել չարագործը: Ադամանդներով պլատինե զարդը վաճառվել է 16 հազար դոլարով, ինչը 11 հազար դոլարով ցածր է նրա գնահատված արժեքից:
Հաղորդվում է, որ մատանու վաճառքից ստացված փողը կտրամադրվի սպիտակարյունությամբ տառապող հիվանդների օգնության հիմնադրամին: Մատանին գնել է Պերտ քաղաքից մի կին: Հաղորդվում է, որ նրա 4 երեխաներից մեկը ներկայումս քաղցկեղով է տառապում:
Նշվում է, որ 28 սպիտակ եւ մեկ դեղին ադամանդներով զարդարված մատանին աճուրդի տանն է փոխանցել Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը, երբ հաջողվել է այն դուրս բերել հանցագործի օրգանիզմից:
Մատանին կուլ տվողն արդեն կանգնել է դատարանի առջեւ:





























