Արզամասում տեղի ունեցած սպանությունը Ռուսաստանում ազգային անհանդուրժողականության հետեւանք է, որը հատկապես սրվել է Բիրյուլեւոյում տեղի ունեցած դեպքերից հետո: Այս մասին հայտարարել է Նիժնի Նովգորոդի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության նախագահ Վիդադի Աբասովը, հաղորդում է НИА-Нижний Новгород-ը:

«Արզամասում երիտասարդի սպանությունը Ռուսաստանում ատելության եւ բռնության քարոզչության հետեւանքներից մեկն է»,-այսպես է մեկնաբանել Աբասովը ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝, իհարկե, շատ ցավալի է եւ վիրավորական, որ երիտասարդ է զոհվել, որը կարող էր ընտանիք ու երեխաներ ունենալ: Տեղի ունեցածը կենցաղային դեպք չէ, այն ատելության եւ ազգամիջյան անհանդուրժողականության հողի վրա կատարված միջադեպ է:

Այդ բացասական գործոնների խորացումը Աբասովը համարում է Ռուսաստանում տարվող քարոզչության հետեւանք: Այդ քարոզչությունը արյունարբու կովկասցու կերպար է կերտում: Ադրբեջանական համայնքի ղեկավարը կարծում է, որ մարդկանց ուղեղներն արդեն զոմբիացված են, երբ մաշկի այլ գույն եւ այլ տեսք ունեցող մարդ տեսնելիս ավտոմատ բացասական արձագանք է առաջանում:

Հայկական սրճարանում կատարված սպանության պատճառով Արզամասում ավերածություններ են սկսվել 

Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների 

Արզամասում սպանության չորրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 

Լրատվամիջոցներ. Ապստամբած Արզամաս քաղաքում ապրող հայերի 80 տոկոսը մտադիր է լքել քաղաքը 

Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան 

Արզամասի կենտրոնում 150 մարդ է հավաքվել. Հայերը գերադասում են մնալ տանը 

Արզամասում բիզնեսմենը գնել է հայկական սրճարանը, որպեսզի կանգնեցնի ազգային հուզումները 

15 հայ ընտանիքներ լքել են Արզամասը, քաղաքի հայկական բիզնեսը փակ է. քաղաքապետ 

Արզամասում Սաշա Սլակաեւի սպանության կասկածանքով 4-րդ ձերբակալված հային մեղադրանք է առաջադրվել 

Աբասովի խոսքով ալկոհոլի փոքր դոզայից հետո մարդու մոտ միտք է առաջանում՝ ծաղր ու ծանակի ենթարկել որեւէ եկվորի: Այդպիսի դեպքերը հազարների են հասնում, շատերը զսպում են իրենց, մյուսները չեն դիմանում ծաղրին եւ արձագանքում են: