Ալկոհոլը դրական է ազդում տղամարդու պոտենցիայի վրա եւ բարելավում ինտիմ կյանքը: Այդ մասին հայտարարել են ավստրալացի գիտնականները՝ վիճակագրական լայնածավալ հետազոտությունների հիման վրա:
Գիտնականները հետազոտել են 1500 կամավորների, որոնք պետք է պատմեին իրենց անձնական կյանքի մանրամասները եւ նշեին օգտագործած ալկոհոլի քանակը: Արդյունքում պարզվել է, որ չափավոր խմողները գոհ են իրենց սեռական կյանքից եւ 30 տոկոսով ավելի քիչ խնդիրներ ունեն:
Այսպիսով, ըստ գիտնականների, շաբաթը 3-5 անգամ խմողներն ավելի քիչ առողջական խնդիրներ ունեն, քան միայն տոներին խմողները: Այդուհանդերձ, խորհուրդ է տրվում չչարաշահել ալկոհոլը:




























