«Քաղցը ուտելիքից զերծ մնալն է: Ուտելիքից զերծ մնալ կարելի է շաբաթը մեկ անգամ, դա օգտակար է բոլորին: Ավելի լավ է այդ բեռնաթափումն ապահովել օրգանիզմի համար՝ սկսած մի օրվա երեկոյից մինչեւ հաջորդ օրվա երեկոն»,- ասում է ՌԴ դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների ընկերակցության անդամ Օլգա Պերեվալովան:

«Դա կարող է նաեւ տեւել երեք օր, երբեմն հասնել երեք շաբաթվա: Մասնագետներն ավելին խորհուրդ չեն տալիս: Հայտնի է, որ մարդն առանց ուտելիքի կարող է ապրել երկու ամիս: Առանց ջրի հնարավոր չէ ապրել երեք օրից ավելի, իսկ առանց օդի՝ 2 րոպեից ոչ ավելի: Այդ ամենը ծայրահեղ մեծ սթրեսներ են օրգանիզմի համար: Ուստի քաղցելու մեթոդիկան պետք է արվի միայն բժիշկների խիստ վերահսկողությամբ»,- ասել է դիետոլոգը, հաղորդում է MEDdaily-ն: