Thistle Hotels շոտլանդական հյուրանոցների ցանցը  պատրաստ է վճարել մի զույգի բոլոր հարսանեկան ծախսերը, որոնք պսկադրվել են կաթոլիկ Սուրբ ծնունդի օրը, պայմանավորվելով, որ հարսանիքը հեռարձակվելու է սոցցանցերում:

Thistle Hotels կազմակերպել է մրցույթ, որի շրջանակներում Սուրբ ծնունդի օրը պսակադրված բոլոր զույգերից կընտրվի մեկը, որը չորս հազար ստերլինգի սերտիֆիկատ կստանա: Ըստ որում, զույգը կարող է հիսուն հոգուց բաղկացած հարսանիք կազմակերպել հյուրանոցներից մեկում: Մրցույթի պայմանների համաձայն՝ հարսնացուն ու փեսացուն պետք է Twitter, Facebook ու Instagram-ում հաղորդեն բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի ունենան այդ օրը:

Սոցցանցերը գնալով ավելի հաճախ են օգտագործվում հարսանեկան իրադարձությունները անցկացնելիս: