Լեհաստանի նախագահի օդանավի վթարի ենթարկվելուց հետո Թուրքիայում սկսել են խոսել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միասին միեւնույն օդանավը չեն նստում:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` վերջինը մարտի 9-ին է եղել, երբ Գյուլը եւ Էրդողանը պրոֆեսոր Սեբահաթին Զաիմի թաղմանը մասնակցելու համար Անկարայից Ստամբուլ են մեկնել տարբեր օդանավերով եւ 25 րոպե տարբերությամբ: Նույն օդանավը չնստելու ավանդույթը խախտվել է միայն 2004-ին՝ Գերմանիայից վերադառնալիս, երբ Գյուլը Թուրքիայի արտգործնախարար էր:

Նշենք, որ Գյուլը եւ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիր ղեկավարներն են: