Ինդոնեզիայի Մանոկվարի քաղաքի օդանավակայանում ապրիլի 13-ին Boeing 737 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ ընկել գետը։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ինքնաթիռում ավելի քան 100 մարդ էեղել։ Ավիավթարի արդյունքում ամենաքիչը 20 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գետն ընկնելուց հետո, ինչպես հայտնում է AFP-ն, ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել։
Մասնագետները կարծում են, որ միջադեպի պատճառը կարող էին լինել եղանակային վատ պայմանները։ Jakarta Globe հայտնում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել անձրեւի ժամանակ։




























