Սմոլենսկի մոտակայքում ավիավթարի արդյունքում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 18-ին, հայտնում է AFP-ն։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուղարկավորության արարողությունը, որը ավիավթարի արդյունքում բոլոր զոհվածների համար միակը պետք է լիներ, տեղի է ունենալու ապրիլի 17-ին։ Սպասվում է, որ նախագահական զույգի թաղմանը կմասնակցեն մի շարք երկրների՝ այդ թվում ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները։

Նախագահի կնոջ՝ Մարիա Կաչինսկայայի մարմինը տեղափոխող ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Վարշավայում։

Վարշավայում նախագահի եւ նրա կնոջ հետ հրաժեշտի արարողություն է անցկացվում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին։ Ավիավթարի արդյունքում զոհվել էր 96 մարդ։