Վերջին տվյալներով փոթորկի արդյունքում Հնդկաստանում 114 մարդ է զոհվել։ Երկու զոհ կա նաեւ Բանգլադեշում։ Տեղական իշխանությունները չեն բացառում, որ զոհերի քանակը կարող է ավելի մեծ լինել, քանի որ տուժած շրջանների հետ կապը բացակայում է։
Ինչպես հայտնում է AFP-ն, 120 կմ/ժ արագությամբ քամին ավերել է շուրջ հարյուր հազար տուն, պոկել էլեկտրալարեր եւ արմատախիլ արել բազմաթիվ ծառեր։ Առավել շատ տուժել են Ասսամ, Բիհար եւ Արեւմտյան Բենգալիա նահանգները։
Հնդկաստանի իշխանությունները դեռեւս դժվարանում են գնահատել աղետի հասցրած վնասների չափը։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, փոթորիկը սկսվել է ապրիլի 13-ի ուշ երեկոյան։ Նրան նախորդել են մի քանի շաբաթ տեւած անոմալ շոգ եղանակները։ Հաղորդվել է, որ միայն շոգի պատճառով մահացել է 43 մարդ։




























