Առանց ծխախոտի համաշխարհային օրն այսօր նշվում է ամբողջ աշխարհում։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է 1988 թվականի մայիսի 31-ին։

Հիշեցնենք, որ Հայաստաի կառավարությունը 2010-2015 թթ. համար մայիսի 29-ին ծխելու դեմ պայքարի պետական ծրագիր է ընդունել։ Ծրագիրը նախատեսում է լայնամասշտաբ միջոցառումների անցկացում, որոնք նպատակ ունեն բնակչությանը տեղեկացնել ծխելու հետեւանքնով առաջացող հիվանդությունների մասին, իրականացնել հակածխախոտային քարոզչություն։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին կոչ է արել աստիճանաբար հրաժարվել ծխելուց։