Մայիսի 30-ին Երեւան-Իջեւան ավտոմայրուղու 135 կմ-ում` «Քարարտ» գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Օպել» մակնիշի 08 ԼՏ 360 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով Երեւանի բնակիչներ` 1979թ. ծնված Կառլեն Փաշոյանը, 1980թ. ծնված Ստեփան Ստեփանյանը եւ Խարբերդ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Վաղարշակ Սեդրակյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Իջեւանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի` Կ. Փաշոյանը եւ Վ. Սեդրակյանը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Ս. Ստեփանյանի վիճակը գնահատվում է ծանր:
Տեղադրություն



























