Մայիսի 28-ին, ժամը 11-ին Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 10.40-ին պերեկիսի լուծույթից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Բանակի 15/16 հասցեի բնակիչ, երկամյա Սերժ Խաչատրյանը:
Նույն օրը Շիրակի մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` ժամը 12.30-ին դեղորայքային թունավորումով Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Ազատան գյուղի բնակիչ, 3-ամյա Նելլի Տեր-Գրիգորյանը: Ըստ բժիշկների` տուժած երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության:



























